|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ժողովուրդը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք աշխատավարձից բացի նաև հավելավճարներ են ստանում:
Այս քայլին գնացել են կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով: Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
Ինչ վերաբերում է պարգևատրումներին ու հավելավճարներին, ապա ոչ միայն ՊԵԿ նախագահի տեղակալները, այլև ողջ աշխատակազմը հավելյալ վարձատրվում է ըստ կատարած աշխատանքի արդյունավետության, բայց ոչ այն չափով, որը նշված է Ձեր հարցմամբ, 2 միլիոն դրամ հավելավճարը խիստ չափազանցված է»,-գրում է թերթը: