|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հավաստիացնում է, որ իր այն հայտարարությունը, թե բացառում է, որ իր խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, վերաբերում էր մայիսի 1-ի ընտրություններին: Խորհրդարանում լրագորղների հետ զրույցում նա ասաց. «Իմ դիտարկումը եղավ, բայց իմ հայտարարությունն ամսի 8-ի քվեարկության հետ ընդհանրապես առնչություն չունի, դա վերաբերում էր ամսի 1-ի քվեարկությանը»:
Պատգամավորն ասաց, որ խմբակցությունը քննարկել և ամսի 8-ի ընտրության հետ կապված իր դիրքորոշումը հայտնել է: Իսկ թե ինչպես է ինքը պատրաստվում քվեարկել, հայտնեց` երբ ժամանակը կգա, կտեսնեն: «Ես հայտնել եմ իմ` դեմ քվեարկելու պատճառները, և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում»,- ասաց նա:
Հարցին էլ` խմբակցության դիրքորոշման փոփոխությունն ինչո՞վ է պայմանավորված, Կոստանյանը պատասխանեց, որ խմբակցությունը շատ սպառիչ պատասխան է տվել: «Ի՞նչ եք ուզում` ես պատասխանեմ»,- եզրափակեց նա: