Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ շան կծածի դեմ պատվաստման նպատակով բժշկի է դիմել Երևանի 30-ամյա մի բնակչուհի: Իրականացվել է համապատասխան բժշկական օգնություն և տուժածի պատվաստում կատաղության դեմբ:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 23-ին տուժածին՝ ձախ ոտքի սրունքի հատվածում, կծել է շների կացարան բերված թափառող շուն: Տուժածը որևէ տեղ չի դիմել բուժօգնության նպատակով, այլ հետևել է շանը։
Մայիսի 31-ին շան մոտ նկատել է վարքագծային փոփոխություն, հունիսի 1-ին շունը քնեցվել է: Կենդանու գլուխը ենթարկվել է անասնաբուժական լաբորատոր հետազոտության, որի արդյունքում շան մոտ հաստատվել է կատաղություն:
Հիվանդը ժամանակին չի դիմել բժշկի, չի ստացել համապատասխան պատվաստումներ և միայն 13 օր անց դիմել պոլիկլինիկա՝ պատվաստում ստանալու համար, միաժամանակ պարզաբանել է, որ ինքն ունի արտահայտված ալերգիա: Պոլիկլինիկայի բժիշկը խորհուրդ է տվել ստացիոնար պայմաններում ստանալ պատվաստումը՝ ալերգիկ բարդություններից խուսափելու համար: Պոլիկլինիկայի բժիշկը դեպքի մասին նաև անմիջապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարություն, և մասնագետների հորդորով հիվանդը հոսպիտալացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հիվանդը ներկայումս ստացել է առաջին պատվաստումը, վիճակը, այս պահի դրությամբ. բավարար է: Վերջինիս հետագա հսկողությունը կկազմակերպվի ամբուլատոր պայմաններում՝ կլինիկական նշանների բացակայության պատճառով:
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը. հաշվի առնելով, որ կատաղությունը կարող է ունենալ լուրջ բարդություններ, թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների կծելու դեպքում, անհապաղ դիմել բժշկի և ստանալ համապատասխան պատվաստումներ:
Առողջապահության նախարարություն