|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ-ում շարունակվում են 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները:
Հաշվետվություն ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով վերջին օրերի արդիական թեմային՝ ծառայողական մեքենաների կրճատմանը, նա նշեց, որ ԱԺ աշխատակազմը այդ առումով կրճատումներ է արել, և այս պահի դրությամբ շահագործվում է ընդամենը 69 ծառայողական մեքենա:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Հրայր Թովմասյանին, թե ո՞ր պաշտոնյաներն այսուհետ պետք է հասարակական տրանսպորտից օգտվեն:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ շահագործվում է 69 ծառայողական մեքենա, հաշվեկշռում կա 11 մեքենա: Ծառայողական մեքենաներից օգտվում են հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, ԱԺ նախագահն ունի սպասարկող մեքենաներ, անվտանգության աշխատակիցների մեքենաներ: Ծառայողական մեքենաներից օգտվում են նաև ԱԺ նախագահի տեղակալները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը, ԱԺ վարչության պետերը: Կան նաև հյուրերին սպասարկող մեքենաներ և հերթապահ մեքենաներ:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց` եթե չօգտագործվող մեքենաներ են կրճատվել, ապա ինչո՞ւ էին մինչ այդ գումար հատկացնում դրանց համար:
Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, որ նախկինում գումար էր հատկացվում չօգտագործվող մեքենաների տեխզննման և ապահովագրության համար, հիմա հենց այդ գումարներն են կրճատվել: