կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-28 10:25
Հասարակություն

100-ամյա անկախություն

Այսօր պատմական օր է` 100 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 

1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո կերտվեց անկախությունը: Առաջին Հանրապետությունը հայ ժողովրդի համար հիմնադրվեց շատ ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։

ՀՅԴ անդամ, հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից Արամ Մանուկյանը համարվում է Հայաստանի Առաջին Հանրապետության փաստացի հիմնադիրը:

Ցավոք, Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: