|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Բրիտանական The Guardian-ը տեղեկացնում է, որ Շոտլանդիայում անկախության մասին հանրաքվեից հինգ ամիս առաջ աճում է երկրամասը անկախ հռչակելու կողմնակիցների թիվը:
Ըստ բնակչության վերջին հարցման տվյալների՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալ ցանկացող շոտլանդացիների թիվը նվազել է չորս տոկոսով, իսկ անկախության կողմնակիցների թիվն օր օրի ավելանում է:
Այնուամենայնիվ, շոտլանդացիների մեծամասնությունը դեռեւս ցանկանում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Եթե այսօր տեղի ունենար շոտլանդական անկախության հանրաքվեն, ինչին, ի դեպ, Լոնդոնը տվել է իր համաձայնությունը, ապա Շոտլանդիայի անկախությանն «այո» կասեր բնակչության 48%-ը, իսկ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին կքվեարկեր շոտլանդացիների 52%-ը: