Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ-ը մշտապես ազդում է Մոսկվայի եւ նրա գործընկերների հարաբերությունների վրա. Դաշնային խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում այսօր ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ նրա` ամերիկացի «ընկերները» ուղղակի եւ անուղղակի` կուլիսներում, ճնշում են գործադրում Ռուսաստանի հարեւանների վրա: «Երբեմն չգիտես` ում հետ խոսել` որոշ պետությունների կառավարությունների՞, թե՞ ուղղակիորեն նրանց ամերիկացի հովանավորների հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Ընդ որում, ըստ Պուտինի, Ռուսաստանը ոչ մի պարագայում չի պատրաստվում խզել հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, սակայն դա չի նշանակում, որ Մոսկվան մտադիր է սահմանափակվել Արեւմուտքի հետ հարաբերություններով. Ռուսաստանը կհամագործակցի Հարավային Ամերիկայի հետ, կպաշտպանի իր դիրքերը Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, կընդլայնի իր ներկայությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Պուտինի խոսքերով` Ռուսաստանն իր նպատակներին կհասնի` առաջ տանելով գիտական, կրթական, մշակութային կապերը, աշխարհին իր մասին ճշմարտությունը պատմելով:
ՌԴ նախագահի ուղերձը Դաշնային խորհրդին հիմնարար փաստաթուղթ է, որում ձեւակերպվում է պետության ղեկավարի դիրքորոշումը ռուսական քաղաքականության հիմնական դրույթների վերաբերյալ: