Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1992թ․ այս օրը, Շուշիի օպերացիայից երկու օր անց, Ջորջ Բուշը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «1992թ․ այս օրը Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տեւում։ Այս փաստաթուղթը բացառիկ տեղեկություն է պարունակում այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ ճնշում է գործադրում՝ զերծ մնալ ռազմական ինտերվենցիայից Հայաստանի դեմ։
«Նախագահ Բուշ․ «ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Նաեւ հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին ճնշում կա։ Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել եւ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ։ Իրավիճակը չափազանց բարդ է»։
Դեմիրել. «Ես մեր մարդկանց նույնպես խնդրում եմ զինվել համբերությամբ։ Ես նրանց ասում եմ, որ ռազմական ինտերվենցիան անհնարին է։ Ընդհանրապես մենք այսօր չենք կարող զենքով հարց լուծել։ Մենք կաշխատենք նաեւ մեր ադրբեջանցի եղբայրների հետ։
Բուշ. «Նախորդ շաբաթվա վերջին ինձ զանգահարել է նախագահ Տեր-Պետրոսյանը եւ ես ասել եմ, որ մեզ հարկավոր է խաղաղ կարգավորում»։