Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 9-ի՝ Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։
Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:
Այսպիսով՝ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:
Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցուցակը:
- Քուվեյթի Ազգային կառույցներ
- ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
- Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
- Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
- ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
- ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
- ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
- ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ
- ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
- ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
- ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
- Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
- ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
- ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
- ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
- Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր
- Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն, Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի Մասնաճյուղ
- Թեհրանահայ 17 միություններ
- ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե
- Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն
- ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն
- ՀՅԴ Անգլիայի շրջան