Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
7 օր առաջ Հայաստանն ունեցավ նոր վարչապետ: DW-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է այդ մեկ շաբաթում նրա արած քայլերին:
Պարբերականը գրում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է փոխել բոլոր նախարարներին, հեռացնել առավել սկանդալային պաշտոնյաներին և գեներալներին, այդ թվում՝ Հայաստանի ոստիկանապետին, բաց է դարձրել կառավարության նիստերը: Նա նաև հրահանգել է բարելավել մաքսային կարգավորման կանոնները և մասնակցել է Սոչիում ԵԱՏՄ գագաթաժողովին, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Առաջինը, որ միաձայն նշում են փորձագետները, երկրում մթնոլորտի փոփոխությունն է. ՀՀ-ում երբեք չեն տեսել, որ նախարարները կարող են օգտվել հանրային տրանսպորտից, իսկ վարչապետն աշխատանքի գնա ոտքով:
«Գրեթե ամեն օր` կեսգիշերին, վարչապետն իր Ֆեյսբուքյան էջի միջոցով պատմում է մարդկանց իր անելիքների մասին: Նման բաց գործելաոճ ոչ ոք չէր սպասում»,- նշում է պարբերականը:
«Մեկ շաբաթը, իհարկե, այն ժամկետը չէ, որի արդյունքներով կարելի է անգամ նախնական եզրակացություն անել: Այնուամենայնիվ, երիտասարդ, հավակնոտ թիմը, առաջին հայտարարությունները, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտական պահպանման ձգտումը, առավոտից մինչև գիշեր աշխատանքը՝ այդ ամենը խոսում է հաստատակամության և արդյունքի հասնելու նպատակի մասին, որը, կարծում եմ, կարդարացնի հասարակության սպասելիքները»,- DW-ին ասել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: