|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը չէր կարող մնալ երկրում իշխանության ղեկին, եթե Ռուսաստանը հրաժարվեր Սիրիային աջակցելուց:
«Ամերիկան բազաներ ունի Սիրիայի մեծ տարածքում, Ռուսաստանը՝ նույնպես: Մյուս կողմից՝ ահաբեկչական կազմակերպությունները ստացել և շարունակում են ստանալ զգալի աջակցություն Միացյալ Նահանգներից: Կարո՞ղ ենք ձևացնել, որ այդ աջակցությունն այլևս չկա այնտեղ: Ոչ, և մենք անընդհատ այդ մասին խոսել ենք Բայդենի հետ մեր հանդիպումների ժամանակ»,- ինքնաթիռում Ալբանիայից վերադառնալիս ասել է Էրդողանը թուրք լրագրողներին։ Նրա խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ն ասել է. «Մենք հեռանում ենք, մենք հեռանում ենք, մենք այստեղ ահաբեկչական կազմակերպություններին չենք աջակցում»։ Իհարկե, նրանք ճշմարտությունը չեն ասում,- շարունակել է Թուրքիայի ղեկավարը։- Նույն ձևով Ռուսաստանը չի հեռանում այնտեղից։ Ասադը չէր կարող մնալ իշխանության, եթե Ռուսաստանը հրաժարվեր աջակցել Սիրիային: Ասադը ներկայումս կանգուն է Ռուսաստանից ստացած աջակցությամբ»: