Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել. կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:
«Իմ ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար: Հարցը Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին ու պարտադիր չէ` նախարարի պաշտոնում»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ մինչև այդ կարող էր փորձել օգուտներ տալ, Մարտիրոսյանը հակադարձեց. «Կարող էի ու մինչև դա արել եմ: Եթե հիշում եք՝ ինչպիսին էր 10 տարի առաջ ինտերնետի վիճակը Հայաստանում, և այսօր ես իմ լուման ունեցել եմ»:
Դիտարկմանը՝ արդյո՞ք մտադիր է նաև Հանրապետական կուսակցությունը լքել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»: