Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է.«Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա ևս այս պաշտոնին երկար չի մնա:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է: Մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ: Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: