|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը: Նա արդեն կազմել է իր ղեկավարած կառույցի ռազմավարական ծրագիրը: Այս մասին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այն ամենամեծն է, աշխարհագրական առումով` ամենասփռվածը: Այն հոգեբանորեն և ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ: Ճիշտ և լավ աշխատանքի դեպքում նրանք ոչ միայն ամենամեծ պոտենցիալն են ՀՀ-ի համար, այլև շատ այլ դիվիդենդներ Հայաստանը կարող է ստանալ, մենք էլ նրանց կարող ենք օգնել»,- բացատրեց Սինյանյանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հայ համայնքի հետ աշխատանքներին, նա ընդգծեց` 30 տարուց ավելի այնտեղ բնակվելով և քաղաքական պաշտոն զբաղեցնելով` մեծ կապեր է ձեռք բերել, որոնք պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի: