| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ խմբակցության քարտուղարը որոշվել է: «ՀՅԴ խմբակցության քարտուղարը Արմենուհի Կյուրեղյանն է»,- ասաց նա:
Ռուստամյանն անդրադարձավ Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու շուրջ առաջացած աղմուկին, մասնավորապես` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանն է ակտիվացել այդ թեմայի հետ կապված: Փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել: Պատգամավորի սահմանադրական իրավունքի մասին` այո, Աղվան Վարդանյանը առաջնորդվել է իր համոզումով, չի մասնակցել քվեարկությանը և առաջնորդվել է իր խղճով` վայր է դրել մանդատը»,- ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ ոմանք ՀՅԴ ավանդույթներից ցնցումների մեջ են ընկնում: «Այդ ավանդույթների շնորհիվ է, որ այս կուսակցությունը 128 տարի մնացել է: Մենք վարվել ենք մեր կուսակցության ներքին կանոններով: Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելը չի հակասում Սահմանադրությունը»,- շեշտեց Ռուստամյանը:
Անդրադառնալով հարցին, թե Աղվան Վարդանյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև տարաձայնություններ կան, հնարավո՞ր է` նրա հեռացման պատճառը դա է, նա պատասխանեց, որ ՀՅԴ-ում անձերի միջև հակասությունները չեն կարող հանգեցնել անձի նկատմամբ հետապնդումների: