|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը:
«Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց, հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ-ի ստորագրությունները, կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է»,- ասաց նա։
Սակայն Զոհրաբյանը նշեց, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել հնարավոր չէ: «ՀՀԿ երեկվա հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են ԱԺ պատգամավորնեի 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին»,- նշեց նա: