Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը, ով դիմել էր ԿԸՀ իր՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումի չեղարկման հայտով, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը, թե ինչպես է ստացվել, որ նա ստորագրել է ինքաբացարկի դիմումը: «Երբ անձնական փաստաթղթերը հանձնում էինք, այնտեղ փաստաթղթեր են ստորագրել տալիս, մեկ-երկու ամիս առաջ այդ փաստաթղթերը ստորագրել ենք, շտաբի մյուս բոլոր թեկնածուները հավաքված ստորագրում էին, պարզվում է՝ այդ ընթացքում եղել է նաև մի հատ թղթի կտոր, որ պարզ էլ չէ՝ ինչ է, միայն գրված է 90 հոդված, ստորագրություն եմ դրել՝ չգիտենալով հանդերձ»,- ասաց նա: Չնայած սրան, Սաղաթելյանն ասաց, որ իրեն խաբված չի զգում, բայց պահանջում է, որ եթե նույնիսկ կա այդ դիմումը, չեղյալ համարվի: «Ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները, այլև բոլորն ունեին ստորագրած մի հատ սատանայական թուղթ, որ հետագայում ոնց ցանկանան, այնպես վարվեն նրանց հետ»,- նշեց Սաղաթելյանը:
Հարցին հանցագործության հոտ առնո՞ւմ եք այս ամենից, Սաղաթելյանը պատասխանեց.«Այո»:
Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի` ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ ներկայացրած 12 թեկնածուներից միայն 8-ի հայտը բավարարվեց: Նրանք են ՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը: Ստացվում է՝ Մուշեղ Սաղաթելյանը չկա այդ ցանկում, և նա այն թեկնածուներից է, ում ստորագրել են տվել մի «սատանայական թուղթ, որ հետագայում ոնց ցանկանան, այնպես վարվեն»: