|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ այսօրվա նիստը համարվեց չկայացած: 4 ժամ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 33 պատգամավոր: «4 ժամն անցել է, անհրաժեշտ քվորում չկա, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած: Կհանդիպենք վաղը` առավոտյան 10:00-ին»,- ասաց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար ԱԺ հերթական քառօրյայի նիստ, սակայն անհրաժեշտ քվորում չկար: Ըստ ԱԺ կանոնակարգի` 4 ժամ հետո, եթե քվորում չի լինում, նիստը համարվում է չկայացած: Առավոտյան գրանցվել էր 27 պատգամավոր: