|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից առաջ ԱԺ ՀՀ-ական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվանից հանրապետությունը նոր զարգացման ընթացք է ստանում:
Անդրադառնալով արարողության` լրագրողների համար փակ լինելուն` նա ասաց, որ նախորդ նախագահի երդման արարողության ժամանակ էլ լրագրողների մուտքը դահլիճ արգելված էր. նրանք աշխատում էին իրենց համար նախատեսված մեդիակենտրոնից:
«ԱԺ աշխատակազմն ավելի լավ պայմաններ է ստեղծել: Այստեղ էլ գայիք, չէիք կարող հետևել: Որևէ արտառոց բան չի լինելու, որը դուք չեք տեսնելու»,- ասաց Եսայանը:
Դիտարկմանը՝ վերջին շրջանում մի շարք դռներ են փակվում լրագրողների առաջ, իշխանությունները մեկուսացնում են ԶԼՄ-ներին, պատգամավորն արձագանքեց, որ ԱԺ այսօրվա արտահերթ նիստին հետևելու որոշումը բխում է լրագրողների աշխատանքի տրամաբանությունից, ապա հավելեց. «Երբ հանկարծ որևէ մեկի մտքով իսկապես կանցնի լրագրողների առաջ փակել դռները, դիմեք ինձ, ես առաջինը կլինեմ, որ կբացեմ այդ դռները»: