Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նախկինում հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի կապակցությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»: Մի քանի անգամ նրա պաշտպանը դիմել էր Քրեակատարողական վարչությանը` Հակոբյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրանքով: Պաշտպան Կարեն Սարդարյանի խոսքով` Հակոբյանն անհապաղ վիրահատության կարիք ունի:
Սակայն, ինչպես yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, միջնորդությունն ուսումնասիրվել է և պարզվել, որ կալանավորը ստացիոնար բուժման կարիք չունի և համապատասխան բուժում կարող է ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այսօր էլ տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ՔԿՀ-ում ընկել և կոտրել է ոտքը:
Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, որ Հակոբյանին ռենտգեն հետազոտության են ենթարկել, արդյունքում պարզվել է, որ նա սալջարդ է ստացել: