|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շրջանառության մեջ է դրել «տեղեկատվական բյուլետենը», որտեղ հրապարակված են իշխանությունների կողմից նախագահ Դոնալդ Թրամփին վերագրվող կոպիտ չարաշահումները: Փաստաթղթում ներառված են մասնավորապես հետևյալ բառերը «ցնցումներ», «ճնշում գործադրելու արշավներ» և «թաքցնելու գործառույթներ», հայտնում է The Washington Post-ը:
«Որպես «ցնցման» ապացույց, կայքը մեջբերում է Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Նշվում է, որ դեմոկրատները ծրագրել են երկու փակ քննարկում անցկացնել այս շաբաթ, այդ թվում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա Բիլ Թեյլորի մասնակցությամբ: ԱՄՆ այլ դիվանագետների հետ զրույցի ընթացքում Թեյլորը ահազանգել է, որ Սպիտակ տունը սառեցնում է Ուկրաինային ռազմական օգնությունը և պնդում էր հետաքննել 2016 թ-ի ԱՄՆ ընտրությունները և էներգետիկ ընկերության գործունեությունը, որտեղ աշխատում էր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը: