կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 12:34
Քաղաքական

Ես, բանակի հետ կապված ինչ կա, արել եմ ու անելու եմ. Սամվել Ալեքսանյան

Ես, բանակի հետ կապված ինչ կա, արել եմ ու անելու եմ. Սամվել Ալեքսանյան

Արդեն հայտնել ենք, որ բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցն այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ և 3 դեմ ձայներով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նշված հիմնադրամին, ասաց. «Ես, բանակի հետ կապված ինչ կա, արել եմ ու անելու եմ: Հիմա ավելի շատ կանեմ` նախագծից հետո: Մեր երեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»:

Հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է թալանվածն էլ հետ բերվի, արձագանքեց. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ոչ գիտեմ` թալանել են, ոչ գիտեմ` չեն թալանել: Ինձ խի՞ եք տենց հարց տալիս, ես ի՞նչ կապ ունեմ: Ես էդ գործերի մեջ չկամ: Ինձ հարցնում եք` բանակին օգնելո՞ւ եք, ասում եմ` օգնել եմ ու օգնելու եմ: Մնացած ուրիշ հարցեր մի' տվեք»:

Դիտարկմանը՝ իր անունն էլ է կապվում մենաշնորհի ու բազմաթիվ անօրինականությունների հետ, պատասխանեց. «Վերջացրու թեման փոխում ես ուրիշ կռուգներ մտար»: