կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 13:20
Հասարակություն

Վարչապետը կունենա 2 նստավայր` կառավարության շենքը և Բաղրամյան 26-ը

Վարչապետը կունենա 2 նստավայր` կառավարության շենքը և Բաղրամյան 26-ը

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե քանի նստավայր է ունենալու հաջորդ վարչապետը: «Վարչապետն ունենալու է երկու նստավայր` կառավարության շենքը, ուր կիրականացվի գործադիր մարմինների հետ աշխատանքը, և մեկ այլ նստավայր` Բաղրամյան 26-ը, որը կրկին նախատեսված է վարչապետի համար: Վարչապետի լիազորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների մի զգալի մասը իրականացվելու է դարձյալ վարչապետի կողմից: Զուտ կառուցվածքային առումով` Բաղրամյան 26-ը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Գործադիրի հետ աշխատանքներն էլ կիրականացվեն կառավարության շենքում: Որևէ զարմանալի բան չկա, որ լիազորությունները երկու նստավայրում կիրականացվեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նախարարը հավելեց, որ ապրիլի 9-ին` ՀՀ նախագահի երդման արարողությունից հետո, կառավարությունը հրաժարական կտա, կառավարության բոլոր անդամները կշարունակեն գործել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ ապրիլի 17-ին կլինի վարչապետի ընտրությունը, որից հետո` 5-օրյա ժամկետում, նախագահին կներկայացվեն կառավարության անդամները: