Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի աշխատավայրը սահմանելու մասին հարցը: Կառավարությունը որոշում է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանել Բաղրամյան 26 և Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության տուն 1-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Քանի որ այս հարցը որոշակի հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ուզում եմ մի քանի բան ասել այս որոշման հետ կապված: Այս որոշումը մենք ընդունում ենք զուտ օրենքի` ըստ էության տեխնիկական պահանջը կատարելու համար: Ուզում եմ արձանագրել, որ իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք, երբ կառավարությունը, պարզ է, որ կարող է մի շենքում տեղակայված չլինել, բայց որ վարչապետը երկու շենքում տեղակայվի, դա իսկապես փոքր-ինչ տարօրինակ է: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել: Ամենևին այնպես չէ, որ մենք կառավարությունում հայտնվել ենք ու մոռացել ենք, թե ինչն ենք ժամանակին քննադատել: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ պետք է հարցերին ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերվի, և վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, այն պետք է վերադարձնել նախագահի աշխատակազմին, առայժմ կան արարողակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Կարճ ժամանակում կլուծվեն այդ խնդիրները, և հետագայում, կառավարության որոշումներով, այդ հարցը կփոխվի, վարչապետը կունենա մեկ նստավայր: Այս պահին, ըստ վարչապետի, հարցը հաստատվում է` օրենքի պահանջից ելնելով: