Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի սկզբին ադրբեջանական ԶԼՄ-ներում և համացանցում լայն տարածում էր գտել այն տեսանյութը, որում ադրբեջանական մանկապարտեզի երեխաներին սովորեցնում էին, թե հայերը նրանց թշնամիներն են:
Արցախի ՄԻՊ-ը ուշագրավ տեսանյութ է պատրաստել՝ ի ցույց դնելով շփման գծի մյուս կողմում գոյություն ունեցող ճշմարտությունը:
Նույն հարցին, որ ուղղել էին ադրբեջանցի երեխաներին թե «ովքե՞ր են ձեր թշնամիները», հայ մանուկները տալիս են շատ պարզ ու անմեղ պատասխաններ: Հայ փոքրիկների «թշնամիները» ունեն մեկ ընդհանուր բան՝ մուլտֆիլմերի հերոս լինելը: Նրանցից մեկը «թշնամի» է համարում «Spiderman»-ին, մյուսը՝ «Dragon»-ին: Փորքրիկ հայուհուն էլ դուր չի գալիս «Մաշան»: «Նա անընդհատ խանգարում է արջուկին»,- Մաշային չսիրելու պատճառը այսպես է պարզաբանում փոքրիկը:
Երեխաներից ոմանք էլ, առհասարակ, պատասխանում են՝ թշնամիներ չունեն:
Տեսանյութում Արցախի ՄԻՊ-ը ուշադրություն է սևեռել նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի վայրագություններին` մտահոգություն հնչեցնելով, որ Ադրբեջանի կողմից քարոզչական գործիք դարձած այդ երեխաներն ատելությունն ինչպե՞ս պիտի վերացնեն:
Տեսանյութի վերջում հայ մանուկները դիմում են իրենց հասակակից ադրբեջանցիներին. «Դուք մեր թշնամին չեք»: