|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի արդարադատության նախարարությունը «Մարդու իրավունքների մասին» սահմանադրական օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որի համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ներկա գտնվել նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ կառավարության նիստերին։ Այս մասին գրում է Aysor.am-ը:
Համապատասխան փոփոխությամբ նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։
Այսպես, առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա, ինչպես նաև իրավունք ունի» բառերով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում