|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Շուրջ երկամսյա դադարից հետո այսօր կվերսկսվի եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը: Փլեյ-օֆֆ փուլի 16 մասնակիցներ կպայքարեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար:
Այս շաբաթ ՝ փետրվարի 13-ին և 14-ին, տեղի կունենա 2-ական հանդիպում:
Այսօր Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ կմրցի «Տոտենհեմ»-ի հետ, իսկ «Բազել»-ը Շվեյցարիայում կմրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
Խաղային երկրորդ օրը «Պորտու»-ն սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլ»-ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո»-ում կհյուրընկալի ՊՍԺ-ին: