Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կմենկարկի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի «Փլեյ-օֆֆ» փուլը: 16 ակումբներ կպայքարեն` Եվրոպայի լավագույն ակումբի կոչմանն արժանանալու համար:
Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչում այսօր fրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Չելսի»-ին, իսկ «Շախտյոր»-ը Դոնեցկում կմրցի Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
ՊՍԺ-«Չելսի»
Ֆրանսիական ՊՍԺ-ն երկրի առաջնությունում աչքի է ընկնում անկայունությամբ: Փարիզեցիները վերջին 5 խաղերում տոնել են 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Հարկ է նշել, որ «Կան»-ի հետ սեփական հարկի տակ տեղի ունեցած առաջնության վերջին խաղում մինչև 89-րդ րոպեն ՊՍԺ-ն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն մրցակիցը վերջին րոպեներին կարողացավ 2 գնդակ ուղարկել տանտերերի դարպասը:
«Չելսի»-ն Պրեմիեր լիգայի 25 տուրերից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ազնվականներն ունեն 59 միավոր և 7 միավորով գերազանցում են 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ին: Առաջնության վերջին 5 խաղերում Մոուրինիոյի թիմը 4 հաղթանակ է տոնել և կրել 1 պարտություն:
Բուքմեյքերները հավասար են գնահատում կողմերի հնարավորությունները: Թիմերի հաղթանակների միջին գործակիցը 2,7 է: Ոչ-ոքին ստացել է 3,1 գործակից:
«Շախտյոր»-«Բավարիա»
Ուկրաինայի առաաջնությունում դեռևս հանգիստ է: Առաջանության 14 տուրերից հետո Դոնեցկի «Շախտյոր»-ը 31 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և առաջատար Կիևի «Դինամո»-ին զիջում է 5 միավորով:
Գվարդիոլայի թիմը բարձր տրամադրությամբ է ժամանել Դոնեցկ: «Բավարիա»-ն շարունակում է վստահորեն գլխավորել Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: Գերմանիայի գործող չեմպիոնը տարին սկսեց պարտությամբ (Վոլֆսբուրգ-Բավարիա 4:1), սակայն կարողացավ հետզհետե վերագտնել իր խաղը: Երեք օր առաջ տեղի ունեցած խաղում «Բավարիա»-ն 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Համբուրգ»-ի դարպասը:
Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում մյունխեցիներին, որոնց հաղթանակը գնահատվում է միջինը 1,4 գործակցով: Տանտերերի հաղթանակի համար սահմանված գործակիցը 9-ն է, իսկ ոչ-ոքին ՝ 5:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում միմյանց հետ կմրցեն նաև «Յուվենտուս» (Իտալիա) - «Բորուսիա» (Գերմանիա), «Բազել» (Շվեյցարիա) - «Պորտու» (Պորտուգալիա), «Բայեր» (Գերմանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա), «Շալկե-04» (Գերմանիա)-«Ռեալ» (Իսպանիա), «Արսենալ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) զույգերը: