Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կմեկնարկի ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ Եվրոպայի ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար կպայքարի 16 թիմ։
Այսօր տեղի կունենա 2 հանդիպում։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի Անգլիայի չեմպիոն` Լոնդոնի «Չելսի»-ին։ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրից հետո ՊՍԺ-ն ունի 70 միավոր և 24 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Մոնակո»-ին։ Անցկացրած 26 խաղերում Լորան Բլանի սաները տոնել են 22 հաղթանակ, 4 խաղ ավարտել ոչ-ոքի։
«Չելսի»-ն անգլիական Պրեմիեր լիգայում շարունակում է միավորների ահռելի տարբերությամբ հետ մնալ առաջատարներից։ Հիդինկի սաները 26 խաղից հետո 33 միավորով 12-րդ տեղում են։ Պրեմիեր լիգայի վերջին տուրում ազնվականները սեփական հարկի տակ 5։1 հաշվով հաղթել են «Նյուքասլ»-ին։
Բուքմեյքերները հավատում են փարիզյան թիմի հաղթանակին, որի համար սահմանվել է միջինը 1,6 գործակից, իսկ հյուրերի հաղթանակի համար՝ 6 գործակից։
Մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ։ Լիսաբոնյան թիմը Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրից հետո 52 միավորով 2-րդ տեղում է և առաջատար «Սպորտինգ»-ին զիջում է ընդամենը 3 միավորով: Վերջին տուրում «Բենֆիկա»-ն 2։1 հաշվով պարտվել է «Պորտու»-ին։
Ռուսաստանի գործող չեմպիոնը 18 տուրից հետո 30 միավորով 6-րդն է։ Ռուսաստանի առաջնությունում դեռևս ձմեռային արձակուրդ է, և հավանաբար սա է պատճառը, որ բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում պորտուգալական թիմին, որի հաղթանակի համար սահմանվել է 1,9 գործակից, իսկ ռուսական թիմի հաղթանակի համար՝ 4,5 գործակից։