Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից ստիպողաբար հրաժարված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել:
Ըստ «Ակօս»-ի՝ նամակում նա խոստովանում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնելու օրվանից չեն ստեղծվել այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար:
«Կարիք չեմ զգում ներկայացնելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակները. այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ո՛չ հիշել, ո՛չ հիշեցնել»,- նամակում գրել է Բեքչյանը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները վայրկյան առաջ եկած դեպքեր չեն:
«Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության»,- նշել է Բեքչյանը՝ հույս հայտնելով, որ կատարվածը հայ համայնքի համար դաս կլինի:
Եզրափակելով նամակը՝ նա հայտնել է, որ ստիպված լքում է Ստամբուլը: «Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Ստամբուլը, ուր երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար»,- գրել է Բեքչյանը՝ նշելով, որ այսուհետ իր ժամանակը կանցկացնի` աղոթելով արդեն երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի, ինչպես նաև կրոնական իր եղբայրների համար: