|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, որ տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև:
Ըստ asbarez-ի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որ «հանրապետության նախագահի միջոցով հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին։ Սա նշանակալի իրադարձություն է, որ պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը»:
«Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունն իր հանձնառություններին»,- նշել է խորհուրդը՝ նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ընթացքում Ֆրանսուա Օլանդի տված խոստումը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին ներկա գտնվելու վերաբերյալ:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նա առաջին անգամ ներկա կգտնվի ապրիլքսանչորսյան ոգեկոչման միջոցառմանը: