|
Փոխարժեքներ
22 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.53 |
| EUR | ⚊ | € 444.42 |
| RUB | ⚊ | ₽ 4.7057 |
| GBP | ⚊ | £ 511.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին: Սահմանվում են վարչապետին, նախագահին և ԱԺ նախագահին տրամադրվող պահուստային ֆոնդի չափերը, նախագահի համար` 75 միլիոն դրամ, ԱԺ նախագահի համար` 50 միլիոն դրամ, վարչապետի համար` 150 միլիոն դրամ:
Սահմանվում է նրանց աշխատակազմերի աշխատակիցների առավելագույն թվաքանակը. նախագահի պարագայում` 180, վարչապետի պարագայում` 600:
Կան նաև մի քանի նոր կարգավորումներ` կապված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց` կենսաթոշակի անցնելու հետ:
Նախարարը ներկայացրեց նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կառավարությունը բաղկացած է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից, նախարարներից: Նախատեսվում է կառավարության ցանկում ընդգրկել 18 նախարություն: Նախարարները երդում են տալու պաշտոնին անցնելուց առաջ: