Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1976 թվականին լճում խորտակված տրոլեյբուսից ավելի քան 20 մարդու կյանք փրկած հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը դարձել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդականը. հայտնում է Yerkir.am-ը՝ «Ինտերֆաքս»-ին հղումով։
Ըստ տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայության՝ «Հասարակական հիմունքներով Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրա խնդիրն է տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը»։
Միևնույն ժամանակ ԶԼՄ-ն նշում է՝ նորանշանակ խորհրդականը բնակություն կհաստատի հանրապետությունում. «Մեր տեղեկություններով՝ նա նախատեսում է առաջիկա օրերին տեղափոխվել Բաշկորտոստան»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:
Ո՞վ է Շավարշ Կարապետյանը
Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը հայ սուզալողորդ է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և UNESCO-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ 2010 թվականի մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով։
1974 թվականի հունվարի 8-ի փրկություն
1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը. «Ուղղակի ես ամենից մոտն էի»։
1976 թվականի սեպտեմբերի 16-ի փրկություն
1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։