|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից:
Մի կողմից` վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից` հետաքրքիր էր, թե Արթուր Ալեքսանյանի համար ինչու բացառություն արվեց:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է որոշումը:
«Մեզ մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում: Բայց քանի որ ըմբշամարտում կանոնները եւ քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են: Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել եւ դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ` Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ եւ իրականություն է»,- ասել է մարզիչը: