|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (SDF) մեդիակենտրոնը հայտարարել է, որ քրդական ջոկատները երկրի հյուսիսում ՝ Ադամա գյուղի մոտ 2 թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Բացի այդ, Չիա շրջանում հարձակում են իրականացրել թուրքական շարասյան վրա՝ սպանելով 2 թուրք զինվորի: Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիան շարունակում է ավիրահարվածներն Աֆրինում:
Հիշեցնենք, որ Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունները սկսվել են հունվարի 20-ին: Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ հայտարարելով, որ Աֆրինը Սիրիայի անքակտելի մասն է: