Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հուշակեղենի մեջ հայտնաբերել է օրգանիզմում չներծծվող քիմիական անհայտ բաղադրության շոկոլադային փայլ. «Սուպերմարկետներից մեկում (սուպերմարկետի անունը խստացավ հրապարակել միայն լաբարատոր փորձաքննությունից հետո) գնեցի շոկոլադային փայլով մի տորթ: Այն ուտելուց հետո՝ ընտանիքիս բոլոր անդամները գիշերը վատացան: Ամուսինս էլ ասաց. «Ատամներիս տակ ճռճռում է շոկոլադըե: Հալեցրի`չհալվեց: Դա ոչ սննդային փայլ էե,- վստահեցրեց Մելիտա Հակոբյանը ու կոչ արեց խանութններից չգնել «զիզի-բիզի», անհայտ ծագմամբ սննդամթերք. «Ամբողջ աշխարհում շուկան սպառողի ձեռքում է, մեզ մոտ՝ հակառակն է. պահանջեք եւ գնեք միայն արտոնագրով ապրանքներ»:
Եվ, հատկապես,ուշադրություն պետք է դարձնել մանկական սննդամթերքին: Սպառողների ազգային ասոցիացիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանը առաջարկում է վերադառնալ ավանդական սննդակարգին. «ԱՄՆ-ում լաբարատոր փորձաքննություն են անցկացրել եւ պարզել, որ տատիկն ինչ կերել է, ազդել է թոռան վրա: Ամեն մի ծնող, եթե ուզում է առողջ երեխա մեծացնել, պետք է «գրագետ» կերակրի իր երեխային, խուսափի պահածոյացված սննդամթերքից»,- ասաց Միլետա Արիստակեսյանը: