Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան և պատասխանել լրագրողների հարցերին:
Անդրադառնալով «Ելք»-ի` ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուին չաջակցելուն` նա ասաց. «Բայց մի րոպե, ես արդեն Գյումրիում այդ հարցին պատասխանել եմ: Եթե մենք ու «Ելք»-ը, իրար հետ վերցրած, չի կազմում այն ցուցանիշը, որ կարողանանք հաղթել, ինչի՞ համար մասնակցենք»:
Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ հնարավոր է աջակցեն Հանրապետականի թեկնածուին: «Ուրեմն ասեմ` ամեն ինչ հնարավոր է: Մենք չգիտենք, թե այսօր թեկնածուն ով է: Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին որոշելու, ներկայացնելու, ընտրելու առանց մեզ, առանց «Ելք»-ի, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա` հավելելով. «Ես «կարող է» և «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում, տվյալ հարցի շուրջ մենք ո'չ քննարկել ենք, ո'չ խոսել ենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ծառուկյանը պատասխանեց, որ իր համար անփոխարինելի մարդ գոյություն չունի:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի աշխատանքի արդյունավետությանը, նրա խոսքով` դա որոշելու համար պետք է մարդիկ իրենց վրա զգան: «Ուրեմն համապատասխան այդ հարցը ես ասել եմ, որ այդ հարցին դուք պատասխանեք, դուք ձեզ վրա զգացեք` անցած տարի՞ էիք լավ ապրում, թե՞ այս տարի: Կարող ես դուրս գալ փողոց, և դա կլինի ծառայող, ուսանող, թե` թոշակառու, հարցրեք, եթե ինքը դրական կպատասխանի, ուրեմն քո հարցի պատասխանը լիարժեք կստանաս»,- ասաց Ծառուկյանը:
Իսկ ո՞ւմ կընտրեն վարչապետ` Սերծ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին, պատասխանեց. «Երբ որ իրենք համապատասխան թեկնածուն կառաջարկեն, մենք մեր խմբակցությունում կքննարկենք և կներկայացնենք մեր տեսակետը»: