|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Րոպեներ առաջ ավարտվեց Հայաստանի 10 լավագույն մարզիկ անվանակարգի քվեարկությունը: Մարզական լրագրողների և հանրության քվեարկության արդյունքում ձևավորվեց 2017թ Հայաստանի 10 լավագույն մարզիկների լավագույն տասնյակը:
Առաջին տեղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցրեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Եռյակը եզրափակեց շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը: Լավագույն տասնյակի մեջ ընգրկվեցին նաև սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը և Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, հեծանվորդ Էդգար Ստեփանյանը: