Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության որոշմամբ «Տարվա լավագույն 10 մարզիկ» մրցույթում հաղթած յուրաքանչյուր մարզիկի պետությունն այսուհետև պարգևատրելու է 5 մլն դրամով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։
«Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը ներկայացնող Օլիմպիական չեմպիոնների համար նախտեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200 հազար դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է պատվովճարների վճարում, համապտասխանաբար՝ 140 հազար և 100 հազար դրամ։ Նախկինում սա նախատեսված չի եղել»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները նախկինում ստանում էին 55 հազար դրամ, այժմ տրամադրվում է 100 հազար դրամ։ Կառավարության որոշմամբ տարվա լավագույն 10 մարզիկ մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետև պարգևատրելու է 5 մլն-ական դրամով։
«Մենք կարծում ենք, որ եթե այդ մարզիկները նվաճել են ոսկի, արծաթ և բրոնզ, բարձրացրել են մեր պետության դրոշը, նրանք պետք է ստանան այդ պատվովճարները»,- ասաց ՀՀ վարչապետը։