| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան անցկացնում է, արդեն ավանդական դարձած, տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարի 14 մարզիկ:
Թաեքվոնդո. Արման Երեմյան-Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտային մարմնամարզություն. Հարություն Մերդինյան - Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Դավթյան-աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ հենացատկում և նժույգթափում՝ բրոնզե մեդալ
Արթուր Թովմասյան- աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալ օղակների վրա և Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող
Սամբո. Տիգրան Կիրակոսյան-Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտ. Սմբատ Մարգարյան-Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Տիգրան Մարտիրոսյան- Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունումԱնդրանիկ Կարապետյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյան- աշխարհի չեմպիոն,
Միհրան Հարությունյան-Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր
Բռնցքամարտ. Արամ Ավագյան-Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Շախմատ. Լևոն Արոնյան
Ֆուտբոլ. Հենրիխ Մխիթարյան
Թիմեր. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական- Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ և աշխարհի առաջնության երրորդ տեղ