կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-16 12:17
Սպորտ

Դավիթ Սաֆարյանը՝ 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ

Դավիթ Սաֆարյանը՝ 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին  2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն   մարզիկները: 

 

Yerkir.am-ը Մարզական լրագրողների ֆեդերացիայից տեղեկացավ, որ հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով  գրող  22 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել  աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ունիվերսիադայի  արծաթե մեդալակիր  Դավիթ Սաֆարյանին: 

 

Ստորև ներկայացնում ենք  10 լավագույնների անվանացանկը: 

 

1 .  ԴԱՎԻԹ  ՍԱՖԱՐՅԱՆ  (ազատ  ըմբշամարտ)               220 

 

2 .  ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ/հ  ըմբշամարտ)                187 

 

3 .  ԱՐՍԵՆ   ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ /հ ըմբշամարտ)              155

 

4 .  ՌՈՄԻԿ  ԱՄՈՅԱՆ  ( հ / հ ըմբշամարտ)                      119

 

5 .  ԱՇՈՏ  ԴԱՆԻԵԼՅԱՆ  (սամբո)                                    109

 

6 .  ԱՐԹՈՒՐ  ԴԱՎԹՅԱՆ  (մարմնամարզություն)         88

 

7 .  ԱՐԱՄ  ԱՎԱԳՅԱՆ  (բռնցքամարտ)                              75

 

8 .  ՄԱՔՍԻՄ  ՄԱՆՈՒԿՅԱՆ (հ/ հ ըմբշամարտ)                    52

 

9 -10 ՄՈՒՍԱ  ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ  (ազատ  ըմբշամարտ)         49 

 

9 -10 . ԱՐԹՈՒՐ  ՇԱՀԻՆՅԱՆ (հ /հ ըմբշամարտ)                   49 

 

 

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս  9 մարզիկի անուններ`  շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան, Երջանիկ Կարապետյան  և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:

 

Լավագույն թիմ է ճանաչվել  Եվրոպայի անհատական թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված` Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը: