կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 14:54
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքում որոշվել են 2014 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկներըՀարցմանը մասնակցած 30 մարզական լրագրողների քվեարկությամբ այս տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով վաստակել է 300 միավոր:

 

Ալեքսանյանին հետևում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթողի կոչումը նվաճած Արսեն Ջուլֆալակյանը, ով ստացել է 270 միավոր։


Երրորդ տեղում ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն է` 189 միավորով:


Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում:

 

1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ

2. Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ

3. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտիկ

4. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտիկ

5. Վանիկ Ավետիսյան, ծանրամարտիկ 

6. Հովհաննես Դավթյան, ձյուդո

7. Տիգրան Կիրակոսյան, սամբո

8. Մավրիկ Նասիբյան, սամբո

9. Արթուր Դավթյան, մարզական գիմնաստիկա

10. Գարիկ Բարսեղյան, ազատ ոճի ըմբշամարտիկ