Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարվա ընթացքում թատերական ոլորտում կարևորագույն մի քանի նշանակումներ եղան, վերադասավորումներ, արդյունքում` տարվա ընթացքում ներկայացումների հաճախելիության ցուցանիշը բարձրացավ. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նշեց, որ, օրինակ, Գյումրու դրամատիկական թատրոնը 2016-ի ընթացքում ունեցել է 11 000 հանդիսատես, իսկ 2017-ի վեց ամսվա ընթացքում՝ 23 000: Բնականաբար, ֆինանսական ցուցանիշները նույնպես բարելավվել են: «Գյումրու թատրոնում 6 ամսվա ընթացքում ունեցել ենք 7 պրեմիերա: Գյումրու թատրոնի ներկայացումները դիտելու համար մարդիկ Երևանից գնում են Գյումրի: Կարող եմ ասել, որ Գյումրու մշակութային սիրտն այսօր բաբախում է Աճեմյանի թատրոնում: Բացի այդ՝ Սունդուկյանի անվան թատրոնում միայն վերջին ամիսների ուսումնասիրությունները գալիս են ապացուցելու, որ մեր նախանշած ճանապարհը շատ ճիշտ էր, և մենք ներկայացումներին հաճախելիության 30 տոկոսից ավելի աճ ենք գրասնցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օպերային թատրոնում նույնպես 6 ամսվա մեջ 45 տոկոսով հանդիսատեսի աճ է գրանցվել. «Եթե նախկինում օպերային թատրոնին ձեռնտու էր իրենց դահլիճը վարձակալությամբ հանձնել, հիմա նույնիսկ բարձրացված սակագներով ձեռնտու չէ, քանի որ ներկայացումներով շատ ավելի դրամ են վաստակում: Այս առումով, կարծում եմ, որակական փոփոխություն ենք արձանագրել»:
Նույնը, ըստ Ամիրյանի, կարելի է ասել ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերի դեպքում: Նախարարի խոսքով՝ բոլոր տեղերում, որտեղ ղեկավարությունն առաջնորդվել է իրենց ասած ճանապարհով, լուրջ ցուցանիշներ են արձանագրվել: