Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Ժամանակը» գրում է.«ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների: Այս գործից տասը տարի անց, հավանաբար բարձրացված աղմուկից հետո, Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները: Այդ մասին «Ժամանակի» հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արուս Վանյանը: «Խոշոր վաշխառուներից միայն Հերմինե Նաղդալյանն է փորձ արել վերադարձնել բնակարանները և լուծել բնակիչների խնդիրը: Այդ 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղայի, բարեկամների անուններով: Ես ասեմ ձեզ, որ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված: Մնացածի հարցը լուծել են»,- ասաց Վանյանը: Նրա խոսքով՝ Նաղդալյանը բնակիչների հետ համաձայնության է եկել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: