|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 03։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ա․ Խ․-ն (ծնված 1994 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը։
Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինիս ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։