|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ երեկ գիշերը` ժամը 03:00-ին, փրկարարները Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում ընկած 23-ամյա աղջկա են հայտնաբերել: Աղջիկը նախ հոսպիտալացվել էր Աշտարակի բուժկենտրոն, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բուժկենտրոն:
«Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ աղջիկը երեկվանից դեռ գիտակցության չի եկել: «Նա վերակենդանացման բաժանմունքում է, բազմաթիվ կոտրվածքներ ունի վերջույթների, ինչպես նաև գլխի շրջանում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- հայտնեց նա:
Նշենք, որ դեպքի մանրամասները հայտնի չեն, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: