|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերաքննիչ դատարանը զգալիորեն նվազեցրել է հակասեմիտ եպիսկոպոս Ռիչարդ Վիլյամսոնի` ավելի ցածր ատյանի դատարանի որոշումով սահմանված տուգանքի չափը:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, եպիսկոպոսը հրապարակայնորեն պնդել է, որ Հոլոքոստի ժամանակ «5-6 միլիոնից զգալիորեն ավելի քիչ հրեա է զոհվել», եւ «գազախցեր չեն եղել»:
Ռեգենսբերգ քաղաքի դատարանը Վիլյամսոնին դատապարտել էր 10 հազար եվրո տուգանքի վճարման: Ավելի ուշ գերմանական դատախազությունը փորձել է հասնել այն բանին, որ տուգանքի չափն ավելացվի, սակայն հաղթել են փաստաբանները. տուգանքի չափը կրճատվել է մինչեւ 6500 եվրո: