Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:
Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն վերաարտահանել: