Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 1-ին և 2-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Միշել Տիբոյի «Իդեալական տղամարդը» ներկայացումը, որի բեմադրությունն իրականացրել է դերասանուհի Վերոնիկա Սարոյանը: Այս մասին տեղեկացնում են թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դերասանուհու խոսքով՝ Տիբոյի գործն առաջին անգամ է բեմադրվում Երևանում: «Պիեսի գլխավոր ասելիքը սերն է, հանուն որի մի շարք խոչընդոտներ են հաղթահարում ներկայացման հերոսները: Վերջում սերը հաղթում է, իսկ տառապանքները մնում են անցյալում: Պատահական գտա այդ գործը համացանցում, և այն ինձ միանգամից գրավեց: Պիեսի ընթերցման ժամանակ հստակ պատկերացրի ներկայացման տեսարանները, երաժշտությունն ու երգերը: Ի դեպ, խոսքերն ինքս եմ գրել և դիմեցի ռիսկի… Սա իմ առաջին լուրջ փորձն է ռեժիսուրայում. մինչ այդ երկու գործ եմ բեմադրել «Մենք հաղթեցինք» և «Ջուլիետ» մոնոներկայացումը»,-ասում է Սարոյանը:
Ըստ նրա` հետաքրքիր լուծումներ են գտել. «Պետք է ասեմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացվեց երաժշտական ներկայացում: Այն դուր կգա և´ տղամարդկանց, և´ կանանց: Ի դեպ, մեզ մոտ դերասանները կենդանի են երգում. այդպես ավելի տպավորիչ է բեմական խաղը: Մեր ներկայացումն ունի երջանիկ ավարտ»:
Նշենք, որ ներկայացման մեջ զբաղված են թատրոնի առաջատար և երիտասարդ դերասանները:
Լուսանկարը` Ալեքսանդր Գրիգորյանի