Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։
Նա նշել է, որ այս դեպքը տեղի է ունեցել Շուքուրբեյլի գյուղում։
Վարանդայի շրջանում տեղակայված ներքին զորքերի N զորամասի երկու զինծառայող ծառայության ժամանակ տուժել են հակահետևակային ականի պայթյունից։ Նրանք հոսպիտալացվել են։